Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնամարզություն և սպորտ

Մարզիկի մտածողական մարզումը

Մարզիկի մտածողական մարզումը

Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն, որը մարզիկը կա՛մ արդեն արել է, կա՛մ նոր է պատրաստվում անել: Այսպիսի մարզումը ներառում է մտավոր ու շարժողական բաղադրիչներ: Մտածողական մարզման զարգացումն իրականանում է միևնույն  իրավիճակի բազմաթիվ տեսողական կրկնությունների արդյունքում: Ընդ որում, սկզբում մարզիկը իրականացնում է միայն իր համար նշանակալի պահեր, այսինքն` իր համար կարևոր առանձին պատկերներ, հետո միայն` իրավիճակն ընդհանուր առմամբ:

 

Արդյունավետ  մտածողական մարզման համար անհրաժեշտ է պահպանել այնպիսի կետեր, ինչպիսիք են`

 

  • Մտածողական մարզումը կարող է իրականացվել ինչպես ակտիվ գործունեության վիճակում, այնպես էլ՝ հանգստի ժամանակ: Այստեղ չկա հստակ որոշում և ամեն ինչ խիստ անհատական է յուրաքանչյուր մարզիկի համար:
  • Մտավոր գործողությունները պետք է իրականացվեն իրական գործողություններին համապատասխան:
  • Չարժե կիրառել մտածողական մարզումը մրցույթից անմիջապես հետո:
  • Հարկավոր է տիրապետել հիմնական ռազմավարական-տեխնիկական հմտություններին:

 

Մտածողական վարժանքը պետք է մարզիկին սովորեցնի, թե ինչ պետք է վերջինս անի խաղային այս կամ այն իրավիճակում, ինչպիսի տարրերի վրա պետք է կենտրոնանա: Արդյունավետության մեկ այլ կարևոր պայմանը սեփական ֆիզիկական մկանա-շարժողական զգայությունների համադրությունն է շարժողական գործողությունների փաստացի իրականացման հետ: Շարժումների բազմակի կրկնությունները տարբեր իրավիճակներում բերում է դրանց ավտոմատացմանը: Վիրտուալ մարզումը կոնկրետ գործողությունների վիզուալ երևակայությունն է տարբեր իրավիճակներում, իսկ վիզուալ երևակայությունն իրավիճակն ամբողջական պատկերացնելու ու դրանից անհրաժեշտ պահերն առանձնացնելու կարողությունն է:

 

Վիրտուալ վարժանքների մեթոդիկան թույլ է տալիս մտապահել հիմնական ու կարևոր  շարժումներն ու գործողությունները և ժամանակ չծախսել դրանց շուրջ մտածելու համար՝ մրցույթների կամ իրական վարժանքների ժամանակ: Սկզբում մարզիկը մտածում է, այնուհետև արդեն շարժումն իրականացնում է ավտոմատ կերպով: Բնական է` անհնար է բոլոր իրավիճակները նախապես մշակել, սակայն վիրտուալ վարժանքի միջոցով հիմնական առանցքային գործողությունների իրականացումը կգործի, որն էլ կօգնի խուսափել վախից, տագնապից, ինչպես նաև մրցույթի ժամանակ առաջացած ավելորդ մտքերից:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. sports.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ